Գոհար Ղումաշյանը և Վերժինե Ստեփանյանը ազատ են արձակվել. սահմանվել է վարչական հսկողություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:

Այս մասին հայտնում է կուսակցության անդամ Գոհար Մելոյանը։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և ևս մեկ անձ ձերբակալվել էին, Հակակառուպցիոն կոմիտեն հրապարակել էր ձայնագրություն։

Գործի հետ կապված հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում, համապետական ընտրություններին մասնակցող ՀՀ տարբեր բնակիչների, բարեգործության անվան տակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամի կողմից այլ անձի օժանդակությամբ 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մի դեպքում անհատույց տրամադրվել է դրամական միջոց, մեկ այլ դեպքում՝ արտոնյալ պայմանով խոստացվել է ծառայության մատուցում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, ովքեր ձերբակալվել են

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ