Գոհար Մելոյանն ու հետի անհասկանալի կարգավիճակով տղան սուտ մատնություն են անում․ Լուսինե Ավետիսյան

ՔՊ պատգամավորի թեկնածու, Սպիտակ խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է

Գոհար Մելոյանն ու հետի անհասկանալի կարգավիճակով տղան սուտ մատնություն են անում։

Քիչ առաջ իմացա Կալուգացի Սամվելի թիմակիցները որոշել են իրենց կողմից առերևույթ իրականացվող ընտրախախտումները լղոզելու համար ինձ ներքաշեն իրենց դաշտ։

Գոհար Մելոյանն ու անհասկանալի քաղաքացիությամբ երիտասարդը պնդում են, մի բան էլ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին, թե իբր ես խախտել եմ նախընտրական շրջանում բարեգործությամբ զբաղվելու արգելքը և պետք է ենթարկվեմ քրեական պատասխանատվության։

Նախ հաշվի առնելով, որ այս մարդիկ այնքան ապիկար են, որ չեն կարողացել ՔՊ կայքում բաց հրապարակված կայքից ճիշտ կարդալ ընտրական ցուցակում իմ համարը՝ կարծում եմ նրանցից ինտելեկտուալ բարձր կարողություններ սպասելն արդեն իսկ անիմաստ է։

Ինչևէ, մեր «Փեթակ» բարեգործական ՀԿ—ն անցած տարիներին անցկացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, այդ թվում՝ 2023-2025 թվականին Արջհովիտ բնակավայրի 16 տների գազաֆիկացում, առկա են հաստատող բոլոր փաստաթղթերը՝ ժամկետներով, ցանկացողները կարող են անձամբ գնալ Արջհովիտ գյուղ և հետաքրքրվեն ծրագրի շահառուներից, թե երբ է կատարվել նրանց տների գազաֆիկացումը։ 2025-ին իրականացված այս ծրագրի մասին, այո, իմ էջում կիսվել եմ 2026 թվականի մարտ ամսին, ու դա էլ արել եմ ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես ՀԿ-ի կատարած աշխատանքի հաշվետվություն։

Կարճ ասած՝ Կալուգացու թիմակիցները զբաղված են սուտ մատնությամբ, հուսամ՝ նրանց այդ արարքը կստանա քրեաիրավական գնահատական։

Հ.Գ. Բայց դուք հասկանու՞մ եք, թե ինչ էժան տեսք ունեք, երբ ուրիշներին մեղադրում եք կնոջ նկատմամբ փաստահեն քրգործ հարուցելու համար ու միաժամանակ մի ուրիշ կնոջ դեմ սուտ մատնություն եք ներկայացնում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ