![]()
Ապրիլի 14-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 523-րդ հոդվածի 1-ին մասով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը):
Նշանակվել են փորձաքննություններ:
Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։
Կատարվում է նախաքննություն՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
![]()