Հայտնի է՝ ով է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ձերբակալված երկրորդ անձը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վայքի գրասենյակի համակարգող Վերժինե Ստեփանյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել է։

Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղարը։

«Վ. Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով): Վերջինս ձերբակալվել է»,- ասել է Ավդալյանը։

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են, Հակակառուպցիոն կոմիտեն հրապարակել է ձայնագրություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ