![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանի և այլոց մասնակցությամբ Հակակառուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը։
«Էս եք, սա է վերաբերմունքը ՀՀ քաղաքացուն։ Ընտրակաշառքով իշխանության փորձ կարող է անել միայն «Թույլիկ Հայաստանը»: Իսկ կետերի և «տուուու»-ի փոխարեն հայհոյանք է ՀՀ «գնվող» քաղաքացուն»,- գրել է նա։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, «Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են, Հակակառուպցիոն կոմիտեն հրապարակել է ձայնագրություն։
![]()