Գինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿ

Պետեկամուտների կոմիտեից հայտնում են, որ գինեգործության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում 2025 թվականին գործունեություն է իրականացրել 192 հարկ վճարող, որոնք միասին պետական բյուջե վճարել են շուրջ 3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և միաժամանակ ապահովել 1846 աշխատատեղ։

ՊԵԿ հաղորդագրությունում նշվում է, որ այս թվերի հետևում համայնքներում ստեղծված աշխատատեղերն են, հայկական գինեգործության ճանաչելիությունն է և միջազգային շուկաներում ներկայություն ունեցող տնտեսությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ