Այդ մարդու խոսելու ունակությունը կասկածի տակ է, գուցե հունարենից է ուժեղ, թող հունարեն ելույթ ունենա հասկանանք. Ռուբինյանը՝ Սամվել Կարապետյանին

«Ես վստահ չեմ, որ դա ելույթ էր: Ես պետք է գնահատեմ այն փաստը, նախ որ ես չգիտեմ իրոք դա արհեստական բանականություն էր, թե ինքն էր խոսում, բայց եթե ինքն էր խոսում՝ գնահատում եմ, որ 5 րոպե 20 դուբլով խոսելուց ինսուլտ չի խփել նրան, ես գնահատում եմ, որ այդքանից հետո կենդանի է մնացել»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Սամվել Կարապետյանի ելույթին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքով՝ եթե Կարապետյանի ելույթն իրական է, դա նշանակում է, որ այդ մարդը 6 րոպեանոց ելույթը ձայնագրել է 20 դուբլից. «Ինքն այդ ուժեղ բանակցելը ոնց է անելու, այսինքն՝ գնալու է 20 դուբլից բանակցի: Այդ մարդու խոսելու ունակությունը կասկածի տակ է, գուցե հունարենից է մարդն ուժեղ, թող հունարեն ելույթ ունենա հասկանանք, որ ուժեղ է»:

Ռուբինյանը նշեց, որ կա եռագլուխ պատերազմի կուսակցություն. «Սամվել Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը, Ծառուկյանի գլխավորած ուժն ու Քոչարյանի գլխավորած ուժը: Քոչարյանի գլխավորած ուժի առաջին համարն է Քոչարյանը և վարչապետի թեկնածուն է Քոչարյանը, Ծառուկյանի գլխավորած ուժի առաջին համարն է Ծառուկյանը, բայց վարչապետի թեկնածուն Ծառուկյանը չէ և իրենց վարչապետի թեկնածուն գաղտնի է, առաջին անգամ համաշխարհային քաղաքականության պատմության մեջ մարդիկ որոշել են ընտրություններին մասնակցել թաքնված թեկնածուով: Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարն է մարդ, որը 2021 թվականին Քոչարյանի գլխավորած ցուցակով մտել է ԱԺ՝ Անդրանիկ Թևանյանը: Հետո գալիս է Կարապետյանի զարմիկի գլխավորած ուժը, էլի ցուցակում երկրորդ համարը մարդ է, որը Քոչարյանի փաստաբանն է և որը 2021 թվականին Քոչարյանի ցուցակով դարձել է պատգամավոր՝ Արամ Վարդևանյան: Այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունում երեքն իրար հետ ունեն 1 վարչապետի թեկնածու՝ Քոչարյանը: Ծառուկյանն ասում է՝ մեզ թարմ դեմքեր են պետք, Քոչարյանն է թարմ դեմք, ինքն է թարմ դեմք, Ծառուկյանն ինչով է թարմ, Ռուսաստանցի օլիգարխի ինչն է թարմ»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ