![]()
«Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է զանգը եղել, ես պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնային խորհրդի ղեկավարի հետ: Մենք մշտապես խոսում ենք բաց, ուղիղ, երկստեք հարգանքի տրամաբանության մեջ և հիմնական խոսակցությունը եղել է անձնական և ծննդյան կապակցությամբ»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հեռախոսազրույցին՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ մի քանի օրից մեկնում է Ստամբուլ, նա նույնպես այնտեղ է լինելու, կշփվեն:
Անդրադառնալվ ՀՀ-ՌԴ ներկայիս հարաբերություններին՝ Սիմոնյանն ասաց. «Բոլոր խնդիրները կքննարկվեն, կլուծվեն, մենք Ռուսաստանի հետ որևիցե հարցով չենք պատերազմելու, չենք կռվելու և բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք ու փորձելու ենք լուծելով առաջ գնալ: Մենք որևիցե սպառնալիք մեզնից չենք ներկայացնում Ռուսաստանին, չենք պատրաստվում սպառնալիք դառնալ, նման մտադրություն չկա: Ինչ-որ հարցեր կան, այդ հարցերը բոլոր երկրների մեջ գոյություն ունեն, մի պահ բարձրանում են այդ հարցերը, շատանում են, քչանում են, քաղաքական գործիչներս այդ հարցերը քննարկելու և լուծելու համար ենք: Այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը երկու-երեք տարի բանակցեց ասոցացման համաձայնագիրը և մի գիշերվա մեջ թևից թափ տվեցին ու ինքը մտավ մաքսային միության մեջ, ինչ-որ պահ համատեղեց չէ, նաև ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեց և ինչ-որ լուծումներ գտնվեց»:
![]()