Գագիկ Համբարձումյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական լիազորությունները

Հայաստանի Ազգային ժողովի նոր պատգամավոր Գագիկ Համբարձումյանը երդմամբ ստանձնել է պատգամավորական լիազորությունները:

Համբարձումյանը պատգամավոր է դարձել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ Վանիկ Համբարձումյանին տրվել է պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած Թադևոս Ավետիսյանի մանդատը, որն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ:

Հիշեցնենք՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը 2026 թվականի մարտի 26-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ