Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի օրակարգում 23 հարց կա

Ազգային ժողովն ապրիլի 14-ին գումարել է հերթական քառօրյա նիստերը։

Օրակարգում ընդհանուր առմամբ 23 հարց է։ Դրանցից 13-ը կքննարկվի երկրորդ և վերջնական ընթերցմամբ, իսկ մնացածը՝ առաջին ընթերցմամբ։

Դրանց թվում են Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Ներդրումների մասին» օրինագիծը, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի ընտրության մասին օրինագծերի փաթեթը, Հարկային օրենսգրքում և դրան կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը և այլն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ