![]()
Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է ոստիկանությունում ներդնել կատարողականի գնահատման նոր համակարգ:
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը:
«Կատարողականի ընդհանուր գնահատականը կազմված է լինելու ծառայողին վերապահված գործառույթների իրականացման արդյունավետության գնահատականից, ծառայողների ֆիզիկական և կրակային պատրաստականության աստիճանը գնահատելու նպատակով անցկացված տարեկան ստուգարքի արդյունքներից»,- ասել է Սարգսյանը:
Կատարողականի դրական արդյունքի դեպքում ծառայողին կտրվեն խրախուսում և առաջխաղացման հնարավորություն, բացասական արդյունքի դեպքում ոստիկանության ծառայողի առաջխաղացումը կսահմանափակվի:
Ներքին գործերի նախարարը նշել է, որ կատարողականի նոր համակարգը նախատեսվում է ներդնել 2027 թվականի հունվարի 1-ից:
![]()