Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ․ Ամոյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում առաջիկա Եվրոպայի առաջնությանը:

«Մենք լավ մարզահավաքներ ենք անցկացրել: Այժմ անցկացնում ենք մեր 5-րդ հավաքը, որով պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Հիմա լավ մարզավիճակում եմ: Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով մրցաշարին մասնակցելն ավելի պարտավորեցնող է: Բոլորն էլ առավել տրամադրված են քո դեմ գոտեմարտում ու ավելի պատրաստված են մոտենում մրցմանը: Հիմա ավելի դժվար է Եվրոպայի չեմպիոն դառնալը: Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ամոյանը:

Վերջինիս խոսքով` իր ներկայիս քաշային կարգում` 77 կգ քաշում, Եվրոպայի չեմպիոնի 6-7 հավակնորդ կա:

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 20-26-ն Ալբանիայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ