![]()
Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում՝ www.cba.am, հրապարակվել է Կենտրոնական բանկի կողմից հայտնաբերված անձանց ցանկ, որոնք առանց Կենտրոնական բանկի համապատասխան լիցենզիայի հանդես են գալիս տարբեր ֆինանսական ծառայություների մատուցման առաջարկով:
«Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին նման կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվության հայտնաբերման պարագայում փոխանցել Կենտրոնական բանկին պաշտոնական հաղորդակցման միջոցներով:
Միևնույն ժամանակ զեղծարարություններից և ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով հորդորում ենք օգտվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական կազմակերպություններից:
Վերջիններիս մասին տեղեկատվությունը հասանելի է www.cba.am հղմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
![]()