Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներն Անկարայում եռակողմ հանդիպում կանցկացնեն. հռչակագիր կստորագրվի

Անկարայում տեղի կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն ռազմավարական գործընկերությանը վերաբերող հարցեր:

Վրացական կողմից հանդիպմանը կմասնակցի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին։

Երեք երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմավարական գործընկերության հարցեր և եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման ծրագրեր: Վրաստանի պաշտպանության նախարարը նաև երկկողմ հանդիպումներ կունենա թուրք և ադրբեջանցի գործընկերներ՝ Յաշար Գյուլերի և գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։

Հաղորդվում է, որ եռակողմ հանդիպումից հետո նախարարները կստորագրեն համատեղ հռչակագիր և կհրապարակեն հայտարարություններ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ