![]()
Դերասանուհի, հաղորդավարուհի Զառա Արամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ կրկին տեղափոխվելու է հիվանդանոց:
«Կրկին նույն ճանապարհը… կարծես արդեն սովորույթ դարձած լինի, որ 2-3 ամիսը մեկ նույն ճանապարհն է, ու այդ ճանապարհին փորձում եմ հնարավորինս շատ ըմբոշխնել Երևանս, փողոցները, մարդկանց, լույսերը, քանզի 2 տարի է, ինչ այլ տարբերակ, քան սլացող մեքենայի լուսամուտից նայել քաղաքին, դեռ չունեմ:
Վաղը կրկին տեղափոխվելու եմ Best Life Medical Center իմ բժիշկ, ոսկե միտք, գիտելիք ու… սիրտ ունեցող բժիշկ Dr. Khachik Hambardzumyanի հսկողության տակ…
Պինդ եմ (հա՞ որ), լավատես եմ… հավատքի մեջ եմ: Սիրում եմ բոլորիդ:
Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»,- գրել է նա:
![]()