Մերձավանի մի շարք տներում քննչական գործողություններ են կատարվում

Մերձավանի մի շարք տներում կատարվում են քննչական գործողություններ սպանության նախապատրաստության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ նշելով, որ անձանց հետ կապված որևէ տեղեկատվություն չեն կարող տրամադրել:

Մեր տեղեկություններով՝ խուզարկվածների մեջ Մերձավանի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տունը չկա:

Ինչպես տեղեկացրել էինք, Մերձավանում 30-ից ավելի հասցեներում խուզարկություններ են իրականացվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:

Մեկ անձ մոտեցել, կրակ էր բացել և դիմել փախուստի:

Սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էինք, որ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և քրեական ոստիկանի սպանության գործով ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել: Նարեկ Օհանյանը կալանավորվել է սպանությանն օժանդակելու մեղադրանքով, Մերձավանում համայնքապետին և ոստիկանին սպանողը՝ ձերբակալվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ