Դստեր աչքի առաջ սպանել են Ալեքսանդր Սուպոնիցկիին

Սանկտ Պետերբուրգում դստեր աչքի առաջ սպանել են հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Սուպոնիցկիին, հաղորդում է 78.ru-ն։ Նշվում է, որ վերելակի մոտ նրանց է մոտեցել անծանոթ տղամարդ ու կրակել: Աղջիկը գոռացել է ու վազել տուն: Սպանությունից հետո տղամարդը հրդեհել է շենքի երկրորդ հարկն ու ինքնասպան եղել։

Shot թելեգրամյան ալիքը գրում է, որ ենթադրյալ հանցագործը Կոնստանտին Կոզիրյովն է՝ «Петротрест» ընկերության նախկին փոխտնօրենը։ Նրանք բիզնեսում կոնֆլիկտ են ունեցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ