![]()
Ստամբուլի ոստիկանությունն այսօր առավոտյան գործողություն է իրականացրել, որի ընթացքում բերման են ենթարկվել մի քանի հայտնի անձինք։
Ձերբակալվածների թվում են «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն, Իրեմ Դերիջին, հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ։
Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից թմրանյութերի կամ խթանիչների օգտագործման վերաբերյալ սկսված հետաքննության շրջանակներում, ձերբակալվածներից արյան նմուշներ վերցնելու հրամաններ են տրվել։
![]()