Քոչարյանի քաղաքական միտքը, ինչպես միշտ, շեղվել է տրամաբանության ուղեծրից ու մի տեղ էլ հատել է հասարակածը․ Ազարյան

ԱԺ պատգամավոր Ջուլիետա Ազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Քոչարյանի քաղաքական միտքը, ինչպես միշտ, շեղվել է տրամաբանության ուղեծրից ու մի տեղ էլ հատել է հասարակածը։

Պատկերացնու՞մ եք, ասում է՝ «Դա խաղաղության փաստաթուղթ չէ, դա պարզապես զինադադարի մասին է»։

Լավ, ասենք թե հիփոթետիկ՝ այդ փաստաթուղթը միայն զինադադարի մասին է։ Լավ , իսկ ո՞րն է խնդիրը։

Կռվի կամ կոնֆլիկտի բացակայությունը իրեն անհանգստացնու՞մ է, թե հակամարտության ավարտը խանգարել է կուլիսներում ռևանշիստական նոր դերեր խաղալ։

Երբ մարդու քաղաքական լոյալությունը սահմանափակվում է միայն կոնֆլիկտով սնվելու կարողությամբ, խաղաղությունը կամ իր ասած զինադադարը դառնում է ահաբեկչության նման մի բան, ու բնականաբար, խաղաղությունը՝ ուղղակի աննկատ տեղ-տեղ էլ անցնող իրադարձություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ