![]()
Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Հովտաշատ բնակավայրում գտնվող 2.34778 հա մակերեսով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 180 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ է:
![]()