Անհետ կորած անձանց հարազատների մասնակցությամբ ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքով ձերբակալվածներ կան

Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձ ձերբակալվել է:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից:

«Վերջիններիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը)»,- ասացին ՔԿ-ից:

Ավելի վաղ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ նշված օրը ակցիայի որոշ մասնակիցներ ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ շշեր են նետել, ինչպես նաև այլ առարկաներով տարբեր գործողությունների դիմել (տեսանյութերն առկա են), ինչին ի պատասխան՝ ՌՈ ծառայողների գործողությունները շարունակել են մնալ հարգալից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի դեպքով ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակներում ձերբակալվել են անհետ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ