Վարչապետը նշել է՝ որ ոլորտների ապատեղեկատվությունն է մարդկանց տրամադրում պետության դեմ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Մի րոպե մի բան ասեմ-1»:

Վարչապետը նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես է եկել ելույթով այն մասին, որ իրենց երկրում դեզինֆորմացիոն տեխնոլոգիաներ կիրառողները նախապես հանդես են եկել հարցումով՝ պարզելու համար, թե որ ոլորտներում դեզինֆորմացիան է, որ հանրության վրա առավել մեծ նեգատիվ ազդեցություն կունենա՝ նրանց տրամադրելու պետության և կառավարության դեմ:

«Պարզվել է, որ դրանք 4 ոլորտ են՝

Ազգայնությունը կամ ազգայինությունը,
Եկեղեցին,
Առողջապահությունը կամ դրա այլընտրանքային մեթոդները,
Դավադրությունը:
Ինձ թվում է՝ պարզ է, թե առակս ինչ է ցուցանում: Հաջորդ հետևությունն այն է, որ մեր հանրությունը շատ քիչ է տարբերվում եվրոպական որևէ այլ հանրությունից»,- նշել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ