![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Աղեկյանը գրել է․
Նարեկ Կարապետյանը, կարծես թե, դեռ չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենց ընտանիքի կառավարման ներքո գտնվող և Հայաստանի համար ռազմավարական կարևորության օբյեկտ համարվող ՀԷՑ-ը ոչ միայն չի զարգացել ու չի արդիականացվել ժամանակի մարտահրավերներին համահունչ, այլ բառի ամենաուղիղ իմաստով հետընթաց է ապրել։ Իրականությանն ու փաստերին առերեսվելու անկարողությունը Նարեկին ստիպում է շարունակել մի հեռակա բանավեճ, որի փաստական հիմքերը յուղոտ լոլոների են նման։
Իրականության և փաստական հանգամանքներին առերեսվելու վախերի ֆոնին էլ Նարեկը փորձում է հերոսական շեշտադրումով պնդել, թե իրենց ընտանիքի կառավարման օրոք ՀԷՑ-ում բացահայտվել է 95.000 կՎտժ հավելագրում։ Նարեկը, սակայն, խնամքով լռում է այն մասին, թե դա հատկապես որ ժամանակահատվածին է վերաբերում։
Թվերի հետ այս խաղը ոչ թե խելացի մանևր է, այլ չստացված մաթեմատիկական կատակ։ Ավելին՝ Նարեկը վարպետորեն փորձում է թաքցնել այն հանգամանքը, որ նման “հավաքածու” բացահայտելուց հետո իրենց ընտանիքը որևէ իրավական ընթացակարգ չի նախաձեռնել, իսկ եթե նախաձեռնել է, ապա այդ գործընթացի վերջնարդյունքը նույնքան մութ է, որքան իրենց կառավարման տարիների ստվերները։
![]()