Էրեբունի-Երևան 2807-ի միջոցառումների նախօրեին կանցկացվի գարեջրի փառատոն

Էրեբունի–Երևան 2807-ի միջոցառումների նախօրեին՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 18:00-23:00-ն, Դիանա Աբգարի անվան զբոսայգում կկայանա գարեջրի փառատոն։ Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Փառատոնին զուգահեռ կանցկացվի դիջեյ համերգ, որի ընթացքում ելույթ կունենա աշխարհահռչակ դիջեյ Բենի Բենասին։

Ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանի քաղաքապետարանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է միասին տոնելու մայրաքաղաքի 2807-ամյակը։

Տոնական ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Դիանա Աբգարի անվան պուրակում:

Հոկտեմբերի 12-ին՝ կեսօրից, Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական վայրերի՝ սիրված և հայտնի արտիստների մասնակցությամբ, իսկ ժամը 21։00-ին Հանրապետության հրապարակում, տեղի կունենա օրվա գլխավոր միջոցառումը՝ եզրափակիչ տոնական համերգը, որը կավարտվի պայծառ հրավառությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ