Հրաշք լուր. Երեխային հաջողվել է փրկել

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների և «Ուիգմոր» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել երեխայի կյանքը:

Վերջինները պարեկներին տեղեկացնում են, որ երեխան տանը անզգուշաբար ընկել է և գլուխը հարվածել սեղանի անկյունային հատվածին ու արնահոսում է և իրենք երեխային տեղափոխում են «Ուիգմոր» բժշկական կենտրոն:

Տեղում գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի հանձնարարականով՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դ. Նիկողոսյանի ուղեկցութամբ պարեկները երեխային հասցում են նշված բժշկական կենտրոն ու արդեն գործի են անցնում բժիշկները, ովքեր հավատարիմ՝ Հիպոկրատի տված երդմանը, կարողանում են փրկել երեխայի կյանքը:

4-ամյա տղան 1-2 օր պետք է մնա բժիշկների հսկողության տակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ