Արփի Դավոյանը գրել է․
Այսօր ՆԳՆ կրթահամալիրի Ստեփանավանի մասնաճյուղի սաների հետ այցելեցինք Տավուշի մարզ, որի շրջանակում եղանք սահմանազատված և սահմանագծված պետական սահմանի Կիրանցի հատվածում, այնուհետև՝ Ոսկեպարի եկեղեցում։
Ծանոթացանք նաև Զինված ուժերի թիկունքային պահպանության տեղամասերում ընթացող լայնածավալ ամրաշինական և ինժեներական աշխատանքների ընթացքին:
Կրթահամալիրի սաների հետ, այցի շրջանակում, ճաշեցինք ՊՆ N զորամասում՝ համտեսելով այն համեղ սնունդը, որը մատուցվում է ՀՀ բանակի զինվորների համար:
![]()