Հիբրիդային պատերազմն այստեղ էլ է պարտվում ու պարտվելու․ անցեք թոշակի․ Հարությունյան

 

Արայիկ Հարությունյանը գրել է՝

«Հրապարակը» երեկ վերլուծել է, որ «Մոլդովայի օրինակը ցույց տվեց, որ ընտրությունների գնալ չի կարելի»: Հանճարեղ է: Այսինքն, ժողովրդավարական երկրում տեղի է ունեցել ժողովրդավարական ընտրություն, տերերի լակեյները պարտվել են, ու եզրակացությունն այն է, որ Հայաստանում պետք է անել հեղաշրջում, որովհետև այստեղի լակեյները նույնպես կպարտվեն:
Մի բան լավ է, որ սթափ եք մտածում ու հաշտվում այն մտքի հետ, որ դրսի պրոպագանդան, հիբրիդային պատերազմն այստեղ էլ է պարտվում ու պարտվելու: Անցեք թոշակի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ