Մահացել է Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը

Մահացել է ՀՀ զինվորական նախկին դատախազ, ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի թոռնիկը: Այս մասին հայտնում է «Մեդիահաբ»-ը՝ հղում կատարելով Ջհանգիրյանների ընտանիքի հարազատի գրառմանը․

«Խորը ցավով հայտնում ենք, որ մեր Տիգրանը այսօր հրեշտակ դարձավ: Հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 19-ին ժամը 18:00-ին, իսկ հողարկավորությունը սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ին: Լույսերի մեջ մնաս մեր հրաշք տղա»։

Նշենք, որ օրեր առաջ Դիլիջանում վթարի էին ենթարկվել Գագիկ Ջհանգիրյանի փեսան ու թոռները, նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ