![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությանը, թե հենց ինքն է խնդրել Սամվել Կարապետյանին՝ գնել ՀԷՑ-ը:
«Ողոմելի, Սերժը գլուխ է գովում, թե ինչպես է ռազմավարական նշանակության ՀԷՑ-ը խուրդել ռուսաստանցի միլիարդատիրոջ վրա։
Խայտառակություն, երկրի նախագահը ռազմավարական նշանակության ենթակառուցվածքը պետականացնելու, պետական հսկողության տակ վերցնելու փոխարեն վաճառել է ռուսաստանցի միլիարդատիրոջը։
Սրանց համար Հայաստանը խուրդելու մատերիալ էր, պետական ռեսուրսները խուրդելու ու թալանելու հարցում անմրցելի են»,- գրել է Չախոյանը:
![]()