Հիմնանորոգվում է Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնը. նախարարը հետևել է ընթացող աշխատանքին

ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում» հիմնանորոգման աշխատանքներ են կատարվում:


Ընթացքին է հետևել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ինչպես հայտնել են նախարարությունից, կենտրոնն ունենալու է նոր և հագեցած վերակենդանացման բաժանմունք, վիրահատարան: Սարքավորումներն արդեն իսկ ձեռք են բերվել`մասամբ բարեգործական հիմնադրամի միջոցներով:

Ավարտված են բուժկենտրոնի տանիքի վերանորոգման աշխատանքները:

Արդիականացման աշխատանքներ են ընթանում նաև Մաշկաբանության կենտրոնում: Հիմնանորոգվում Էսթետիկ բաժանմունքը և լաբորատորիայի նմուշառման սենյակը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ