![]()
Այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ են արտահանվել 73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան կամ 1,36%-ը։
Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Շատ կարևոր փաստ. վերադարձված բեռներից 684 տոննան եղել է հունիս և հուլիս ամիսներին, իսկ 314-ը՝ օգոստոսին, այսինքն՝ այս մասով էլ օգոստոս ամսին որևէ տարօրինակ աճ չկա, և պահպանվել է նախորդ ամիսների համաչափությունը։
Իմիջիայլոց, վերադարձված բեռների մեծ մասը խնդիր են ունեցել փաստաթղթերի հետ։
Գառնի՛կ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»,- գրել է նախարարը։
![]()