![]()
Պաղեստինի պետության ճանաչումը բավարար չէ, անհրաժեշտ է Իսրայելի վրա գործադրել համակարգված քաղաքական և դիվանագիտական ճնշում:
Այս մասին հայտարարել է Հաքան Ֆիդանը՝ ելույթ ունենալով Գազայում սրվող ճգնաժամի վերաբերյալ Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստում:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Պաղեստինի ժողովուրդը կազմակերպության երկրների հավաքական միջամտության կարիք ունի:
«Պաղեստինի պետության ճանաչումը բավարար չէ, անհրաժեշտ է Իսրայելի վրա գործադրել համակարգված քաղաքական և դիվանագիտական ճնշում: Իսրայելի կառավարությունը չի ձգտում խաղաղության, այլ նպատակ է հետապնդում պաղեստինցի ժողովրդի լիակատար ոչնչացման»,- ասել է նա:
Ֆիդանը նախազգուշացրել է, որ եթե չհաջողվի կանգնեցնել Իսրայելին, դա լուրջ խնդիրներ կառաջացնի ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև դրա սահմաններից դուրս:
![]()