«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ է ամփոփվել

«Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը հաջողությամբ է ամփոփվել։

Այս մասին հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Օգոստոսի 12-ից 20-ը ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում ու Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողների մասնակցությամբ անցկացվեց համատեղ զորավարժություն, որի առանցքում միջազգային խաղաղապահ առաքելություններին նախապատրաստումն էր՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ։

Զորավարժության ավարտին ԱՄՆ զինծառայողներն իրենց տեխնիկայի հետ միասին մեկնեցին Հայաստանից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այն տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում և փակվել է օգոստոսի 20-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ