![]()
2025 թվականի սեպտեմբերի 30-ից Wizzair ավիաընկերությունը մեկնարկում է Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Կիպրոսի Հանրապետության Լառնակա քաղաք ուղիղ չվերթերը։
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը՝ երեքշաբթի և շաբաթ օրերին, իսկ հոկտեմբերի 30-ից հետո հինգշաբթի և կիրակի օրերին։
«Տոմսերն արդեն հասանելի են wizzair.com կայքում և WIZZ հավելվածում, իսկ արժեքները սկսվում են €14,99-ից։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը բարձր է գնահատում WizzAir ավիաընկերության հետ արդյունավետ համագործակցությունը, ինչը խթանում է Հայաստանում տարածքային համաչափ զարգացումը և ապակենտրոնացումը։ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը, որը Հայաստանում մեծությամբ երկրորդն է, պատրաստ է իրականացնել միջազգային չվերթեր եվրոպական ստանդարտներին համապատասխան»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:
![]()