«Զվարթնոց» օդանավակայանում օտարերկրացի է ձերբակալվել

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։

Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ