Ցեղասպանության հուշահամալիրից հետո անհրաժեշտություն կա որոշ ընդդիմադիրների ուղեղը նորոգելու․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է՝

Ցեղասպանության հուշահամալիրից հետո անհրաժեշտություն կա որոշ ընդդիմադիրների ուղեղը նորոգելու։
Տևական ժամանակ է հիմնանորոգվում է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, իսկ ոմանք սրիկայաբար խաբում են մարդկանց, թե հուշահամալիրը քանդում են։

Ցեղասպանություն ուրացողը հենց էս տեսակն է, որ անգամ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը օգտագործում է քաղաքական կեղտոտ նկրտումների համար։

Հարց է ծագում, ընդհանրապես սրբություն ունե՞ն, թե՞ ոչ ․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ