Ապագայի ուղիները քարտեզագրվում են․ Հայաստանը կարող է դառնալ ապագայի տրանսպորտային և տնտեսական հարթակ

 

Սա նյութն է Երբ աշխարհում ձևավորվում են նոր աշխարհակարգեր, հին քարտեզները սկսում են վերագծվել։

Այսօր, երբ գլոբալ առևտրի և էներգետիկ ուղիները վերանայվում են, Կովկասի սրտում գտնվող Հայաստանը դառնում է որպես հաջորդ կարևոր ցամաքային երթուղի։

Պատմությունն արդեն ճանաչում է ռազմավարական առանցքներ, ինչպիսիք են Սուեզի ջրանցքն ու Բոսֆորի նեղուցը։

Սակայն մեր ժամանակներում ուշադրության կենտրոնում են ցամաքային կապերը՝ որպես տնտեսապես շահավետ, քաղաքականապես կենսունակ և տեխնոլոգիապես համատեղելի ուղիներ։

Հայաստանը հայտնվել է հենց այդ շրջադարձային կետում։

Սուեզի ջրանցքը կապում է Միջերկրական և Կարմիր ծովերը՝ ապահովելով Ասիա-Եվրոպա ծովային արագ հաղորդակցում։

Աշխարհում ամենակարևոր նավթային և ապրանքային ճանապարհներից մեկն է։

Բոսֆորի նեղուցը միավորում է Սև ծովը Միջերկրականի հետ՝ անցնելով Ստամբուլի սրտով։

Կենտրոնական դեր ունի սևծովյան երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի և Ուկրաինայի առևտրային համակարգում։

Այս միջանցքները՝ մի դեպքում Եգիպտոսի, մյուս դեպքում Թուրքիայի համար ապահովում են ռազմավարական վերահսկողություն և դիվանագիտական լծակներ՝ ձևավորելով գլոբալ մրցակցության առանցքներ։

Չունենալով ծովային ելք՝ Հայաստանը երկար ժամանակ ընկալվում էր որպես սահմանափակ հնարավորություններով երկիր։

Սակայն 21-րդ դարի աշխարհաքաղաքական զարգացումները փոխում են այդ պատկերացումը։

Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ ԵԱՏՄ, Իրան, ԵՄ, Ռուսաստան և Չինաստան հանգույցում, հնարավորություն է տալիս կապել Հնդկաստանի և Իրանի նավահանգիստները Սև ծովի հետ, ձևավորել Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք փոխկապակցված ցամաքային հայկական «ջանցք», վերածվել չեզոք ու վստահելի տրանսպորտային հարթակի։

«Թրամփի ուղի» արտահայտությունը թերև ավելի շատ մեդիա բնույթ ունի, սակայն այն խորհրդանշում է Հայաստանի ռազմավարական դերակատարության վերաիմաստավորումը։

Հայաստանը դիտարկվում է որպես ապագայի տրանսպորտային և տնտեսական հարթակ, որը կարող է ապահովել Արևմուտքի և Ասիայի փոխադարձ կապը՝ լծակներ ստեղծելով նաև սեփական տնտեսական աճի համար։

Ցամաքային ուղիները դառնում են 21-րդ դարի նոր ռազմավարական առանցքները։ Համաշխարհային առևտրային համակարգը որոնում է կանխատեսելի, անվտանգ և փոխշահավետ հաղորդակցման ուղիներ։

Այս համատեքստում Հայաստանը այլևս պարզապես անցման երկիր չէ։ Այն կարող է դառնալ վստահելի գործընկեր միջազգային շուկայում՝ տրամադրելով ոչ միայն աշխարհագրական, այլև քաղաքական ու տեխնոլոգիական կայունություն։

Այո՛, Սուեզն ու Բոսֆորը շարունակում են մնալ գլոբալ կապի առանցքներ։

Բայց ապագայի միջանցքները կձևավորվեն այն վայրերում, որտեղ առկա են վստահություն, կայունություն և գործակցության կամք։

Իսկ Հայաստանը հենց այդ տարածքն է՝ փոքր, բայց հեռանկարային՝ մեծ կապի հնարավորությամբ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ