Այ տխմարներ, ընդամենը մի լար պետք է փոխեր ՀԷՑ-ը, թքած ունեին. գրածս սարքիք Հայոց պատմություն. Մադլենյան

Երգիչ-երգահան Ռիչարդ Մադլենյանի խոսքով՝ մարդկանց 90 տոկոսը չի հասկացել այն ուղերձը, որն ինքը փորձել է փոխանցել, երբ ՀԷՑ-ի հետ կապված գրառում է արել:

Հիշեցնենք, որ Մադլենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր.

«Ես այսօր աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ՀԷՑ-ի հետ կապված իմ այսօրվա փոստից անմիջապես հետո ՀԷՑ-ը արձագանքո՜ւմ է։ Զանգահարում են և ճշտում են, թե ինչ խնդիր ունենք։ Սա անհավատալի՜ է… Սա երազ է… Սա նույնիսկ երազի մեջ տեսնվող երազ է… Այ քեզ անակնկալ։ Փաստորեն նոր ղեկավարները թքած չունեն ՀԷՑ-ի և ժողովրդի վրա։ Ռուսական տիղմահոտը իբրև թթվածին օգտագործած ամեոբանե՛ր, սովորեք՝ ինչպես է պետք արձագանքել ժողովրդի խնդրին։ Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ՀԷՑ-ին և նրա նոր ղեկավարությանը և հուսով եմ՝ մեր փողոցի հարցը կկարգավորվի»:

Արվեստագետն ասում է՝ 2008 թվականից, երբ ՀԷՑ-ի կառավարումը ստանձնել է «Տաշիր գրուպ»-ը, պայքարել է ՀԷՑ-ի թերի աշխատանքի դեմ, քանի որ այն թաղամասում, որտեղ ինքն է ապրում, պարբերաբար հոսանքի անջատումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով ստեղծագործելու հնարավորությունն է բարդացել, տեխնիկան՝ շարքից դուրս եկել:

«Ընդամենը մի լար պետք է փոխեին, բոլոր դեպքերում մեզ արհամարհում էին, բոլոր խնդրանքները անտեսվում էին: Փոփոխություններից հետո ինձ զանգել են ՀԷՑ-ից, և խնդիրը կարծես լուծվել է: Տոտալ արհամարհանքից հետո, անկեղծ ասած, հաճելիորեն զարմացած էի: Ամբողջ խնդիրը ներկայացնում եմ, հետո սրա մասին գրում եմ, ու դառնում է Հայոց պատմությունը: Կյանքում ո՛չ Ռոմանոս Պետրոսյան եմ տեսել, ո՛չ էլ մեկին, ա՛յ տխմարների մի զանգված»,- ասում է նա:

Արվեստագետը միաժամանակ ընդգծում է՝ իր համար կարևորը ՀԷՑ-ի լավ աշխատանքն է, և ոչ այն, թե ում է պատկանում ՀԷՑ-ը. «Եթե պետությունն ավելի լավ է ծառայությունը մատուցելու, թող պետությունն անի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ