![]()
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսով տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ իր շփումների մասին։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Իրանի ԱԳՆ ղեկավարը մանրամասն տեղեկացրել է Լավրովին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի գործընկերների հետ իր հեռախոսազրույցի արդյունքների մասին՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի շուրջ», — նշած է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը շարունակել զգալի ներդրում ունենալ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման և Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման դիվանագիտական ջանքերում։
Ավելի վաղ հաղորդվել է Իրանի և Եվրոեռյակի բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 26-ին՝ Ժնևում։
![]()