Պապոյանը հայտնել է՝ Հայաստանի մրգերով և բանջարեղենով քանի բեռնատար է ՌԴ մտել օգոստոսին, քանիսը՝ հետ ուղարկվել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում արձագանքել է պնդումներին, թե հայկական մրգերով ու բանջարեղենով բարձված բեռնատարները ՌԴ-ից հետ են ուղարկվում: Պապոյանը թվեր է հրապարակել:

«Օգոստոս ամսվա ընթացքում ՌԴ է մտել Հայաստանի մրգերով և բանջարեղենով բարձված 762 մեքենա, և հետ է վերադարձվել ընդամենը 4 մեքենա։

Գառնի՛կ ջան, սուտ խոսելը լավ բան չէ»,- գրել է նախարարը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ