Մեր օրերում տեսությունները չեն պարտադրվում էլիտաների կողմից, այլ ծնվում են ժողովրդի գիտակցության մեջ. վարչապետ

Ինչպես հայտնել ենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մեկնարկին:

Վարչապետը հանդես է եկել ելույթով՝ կարևորելով դիվանագիտական ներկայացուցչությունների առանցքային դերն ու նշանակությունը։ Իր խոսքում վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը:

Վարչապետը սոցցանցերի իր էջերում հրապարակել է իր խոսքից մի հատված, որում նշում է.

«Մեր ամենամեծ խնդիրներից մեկն էլ եղել է այն, որ տեսությունները, որոնցով մեր երկիրն ապրել է, սովորաբար ձևավորվել են էլիտաների կողմից և ուսուցանվել են հանրությանը:

Մենք հիմա ապրում ենք ժամանակներում, երբ հակառակն է տեղի ունենում: Տեսությունները խմորվում են ժողովրդի գիտակցության մեջ, հետո ժողովրդի ներկայացուցիչների կողմից ձևակերպվում են և իրականացվում:

Շատ կարևոր է, որ մենք ամբողջությամբ պահենք էս պրոցեսի օրգանիկությունը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ