ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են ավելի քան 40 հասցեում. մանրամասներ

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներն ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեում.

մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում,
Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում,
Ծառայության գլխամասային գրասենյակում,
ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:

2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք ազատվում են պետական տուրքի վճարից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում 22․01․2025 թվականին կատարված փոփոխությունների արդյունքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ