Երգչուհի Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենա

Քրիստոնեական արժեքներ ծաղրող երգչուհի Սևդալիզան «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու։

Այս մասին հայտնում են «Կոկա կոլա» ընկերությունից: Նշվում է, որ կայանալիք փառատոնին հայ արտիստների հետ կմասնակցեն այլ երգիչներ։

Հիշեցնենք՝ Սևդալիզայի դեմ սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացել։ Պատճառը երգչուհու աղմկահարույց կերպարը և տեսահոլովակներն են, որոցից մեկում, օրինակ, քրիստոնեական խաչը ներկայացված է որպես լողավազան։

Նա ունի ոչ միայն նման տեսահոլովակ, այլև լուսանկարներ՝ ծաղրող հավատքը: Տեսահոլովակում Sevdaliza-ն էրոտիկ շարժումներով պարում է խաչի, վրա, ծաղրում Քրիստոսի մասնակությամբ հայտնի «Խորհրդավոր ընթրիք»-ի տեսարանը:

Համացանցում իրենց դժգոհությունները և վրդովմունքն են հայտնել հայ մի շարք մշակությաին, հասարակական գործիչներ ու պարզապես քաղաքացիներ՝ կոչ անելով չեղարկել երգչուհու այցը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ