![]()
Լիմասոլի Four Seasons հյուրանոցում ծեծկռտուք է տեղի ունեցել, Արթուր Վանեցյանը հայտնվել է միջադեպի կիզակետում։
Լիմասոլի Four Seasons հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի ընթացքում Արթուր Վանեցյանը ենթարկվել է ծեծի։ Միջադեպի պահին նրա հետ գտնվել են նաև Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Սարգսյանը և Վանեցյանի որդիները։
Նախնական տվյալներով՝ վեճը ծագել է Վանեցյանի կրտսեր որդու և հրեա զբոսաշրջիկների միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Դրանից հետո Վանեցյանի ընտանիքի անդամները լքել են տարածքը։
![]()