Երևան-Սևան ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել կայանված մեքենաներին

Օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի բնակիչն 71-ամյա Սևակ Դ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «Գագարի մոտ» ռեստորանի կայանատեղիում կայանված «Hyundai Sonata» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ