Թրամփը նամակ է հղել Զելենսկուն

ԱՄՆ նախագահն Ուկրաինայի անկախության օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել Վլադիմիր Զելենսկիին։

«Ուկրաինայի ժողովուրդն ունի անսասան ոգի․ ձեր քաջությունը շատերին է ոգեշնչում։ Այս կարևոր օրն իմացեք, որ Միացյալ Նահանգները հարգում է ձեր պայքարը, հավատում է ձեր ապագային՝ որպես անկախ պետություն։

ԱՄՆ-ն աջակցում է բանակցային կարգավորմանը, որը կբերի երկարատև խաղաղություն, վերջ կդնի արյունահեղությանը և կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը»,- ասվում է Թրամփի նամակում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ