![]()
Ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը շարունակում է մնալ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) առաջատար ռիսկի գործոններից մեկն ամբողջ աշխարհում։ Ծխախոտը պարունակում է ավելի քան 7000 քիմիական նյութ, որոնցից շուրջ 70-ը քաղցկեղածին են։ Այս մասին հայտնել են առողջապահության նախարարությունից:
2022 թվականին իրականացված հետազոտության տվյալներով՝ Հայաստանում չափահաս բնակչության 27,2%-ն օգտագործում է ծխախոտային և նիկոտին պարունակող որևէ արտադրատեսակ:
Ծխախոտի օգտագործումը վնասում է մարդու օրգանիզմի տարբեր համակարգերը.
թոքեր` քրոնիկ օբստրուկտիվ թոքերի հիվանդություն (ՔՕԹՀ), էմֆիզեմա, տարատեսակ վարակներ,
սրտանոթային համակարգ` զարկերակային արյան գերճնշում, սրտամկանի ինֆարկտ, արյան շրջանառության խանգարում,
գլխուղեղ` ինսուլտի բարձր ռիսկ, հիշողության կորուստ (դեմենցիա), տրամադրության խանգարումներ,
քաղցկեղ` թոքերի, կոկորդի, բերանի, միզապարկի, ենթաստամոքսային գեղձի և այլ օրգանների քաղցկեղներ,
պտղաբերություն և հղիություն` սերմնահեղուկի քանակի նվազում, վիժումներ, վաղաժամ ծննդաբերություն,
ոսկրեր և մկաններ` ոսկրերի փխրունություն (օստեոպորոզ), վերքերի դանդաղ վերականգնում:
Պահպանե՛ք Ձեր և Ձեր սիրելիների առողջությունը.
Բացառե՛ք երկրորդային (պասիվ) ծուխը` ստեղծելով անվտանգ միջավայր հատկապես երեխաների համար (ավելի քիչ ասթմայի նոպաներ, ականջի վարակներ և այլն)։

![]()