Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը երկարաձգվել է 3 ամսով

Ըստ դատավորի, գնդապետն այլընտրանքային խափանման միջոցի դեպքում կարող է խոչընդոտել դատաքննությանը։

Մախսուդյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 26-ին՝ «Սրբազան պայքար» անվանումով շարժման գործի շրջանակում:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ:

Հրապարակվել են այս ամենը հաստատող ձայնագրություններ ևս, որոնցում տարատեսակ ցուցումներ է տալիս, պլաններ ներկայացնում հենց Գալստանյանը:

Ինչպես հայտնել ենք՝ Գալստանյանի կալանքը ևս երկարացվել է 3 ամսով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ