Էրդողանի կինը նամակ է գրել Թրամփի կնոջը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կինը նամակ է գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջը՝ Մելանյա Թրամփին։

Կոչ է արել նրան նույն հոգատարությունն ու ուշադրությունը ցուցաբերել Գազայի երեխաների նկատմամբ, ինչ նախկինում ցուցաբերել էր Ուկրաինայի երեխաների նկատմամբ։

Էմինե Էրդողանը հիշեցրել է Մելանյա Թրամփի վերջերս Պուտինին ուղղված նամակը և ընդգծել բոլոր երեխաների տառապանքների նկատմամբ հավասար վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Նա կոչ է արել նրան նմանատիպ նամակ ուղարկել Նեթանյահուին՝ արտացոլելով Գազայում մարդասիրական ճգնաժամը դադարեցնելու կոչ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ