Մակրոնն ու Տոկաևը քննարկել են Հարավային Կովկասի շուրջ ընթացող բանակցությունները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին Մակրոնը գրել է X-ի իր էջում։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Տոկաևի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության ամրապնդումը, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։

Բացի դրանից՝ առաջնորդներն անդրադարձել են միջազգային օրակարգին, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ծավալվող պատերազմին և Հարավային Կովկասի շուրջ ընթացող բանակցություններին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ